Պուտինի հրավերը Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Անշուշտ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում Թրամփին Ռուսաստան այցելելու հրավերը: Պուտինը Թրամփին հրավիրել էր գալ ՌԴ անցյալ տարի Անքորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակը: Ավելի վաղ Պեսկովը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան այս պահին օրակարգում չկա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով