Թուրինի «Յուվենթուսը» ներկայացրել է 2026/2027 մրցաշրջանի իր նոր տնային համազգեստը։ Այն ունի ոսկեգույն տարրեր։ «2026/2027 մրցաշրջանի նոր տնային համազգեստը հարգանքի տուրք է մատուցում բիանկոներիի ժառանգությանը՝ վերադարձնելով ոսկե դարաշրջանի գեղագիտությունը»,- գրել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում։ Նշենք, որ «Յուվենթուսն» արդեն սկսել է նոր համազգեստի վաճառքը։ Մեծահասակների համար նախատեսված մարզաշապիկների գները տատանվում են 100-ից մինչև 150 եվրո։



