Կրեմլում պատասխանել են ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցին

Ռուսաստանը հույս ունի, որ երբ Վաշինգտոնը դադարի համագործակցության զարգացումը կապել ուկրաինական կարգավորման հետ, մի շարք նախագծերի իրականացման համար ճանապարհ կբացվի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։ «Հենց որ ամերիկյան կողմը պատրաստ լինի ուկրաինական կարգավորումից առանձնացնել առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, կամ երբ ուկրաինական կարգավորումը տեղի ունենա և ուժի մեջ մտնի, այդ դեպքում, մենք հույս ունենք, կբացվի մի շարք տնտեսական նախագծերի իրականացման ճանապարհը»,- ասել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով