ԿԳՄՍՆ ֆավորիտ մատակարարը դարձյալ դրամաշնորհ է ստացել

29 միլիոն 139.400 դրամ՝ շուրջ 78.000 դոլար. ահա այս տարի այսքան կծախսվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի համար, որի փուլերի մեկնարկը տրվել է մայիս ամսից։ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը համապատասխան հատկացումը կատարել է դրամաշնորհի տեսքով դեռ նախորդ ամսվա սկզբին։ Գումարը նախատեսված է միջոցառման երկու փուլերի համար և Մատակարար ընկերություն է ընտրվել «Պեցցո»-ն։ Իսկ «Պեցցո»-ն պետգնումներում և ԿԳՄՍՆ-ի համար նոր չէ․ այս ՍՊԸ-ն «Գևորգիան կոնցեռն»-ի հետ է աֆիլացվում, իսկ կոնցեռնը՝ իր տարբեր ՍՊԸ-ներով, Պետգնումներում և հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ բավականին ակտիվ փորձառություն ունի գնումներում։ Միայն այս տարի «Պեցցո»-ի հետ կնքվել է միլիոնավոր դրամների շուրջ 10 պայմանագիր՝ տարբեր գնման ընթացակարգերով, այդ թվում՝ մեկ անձից գնման եղանակով և դրամաշնորհի տարբերակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով