Պուտինը բարձր է գնահատել «Սարմատ»-ի արձակումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բարձր գնահատական է տվել ռուսական ռազմավարական «Սարմատ» հրթիռային համալիրի փորձարկմանը՝ դա համարելով կարևոր իրադարձություն ամբողջ երկրի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Նախագահն ինքը՝ պետության ղեկավարը, շատ բարձր գնահատական է տվել այդ մեծ նվաճմանը, այդ արձակմանը: Իրոք, դա շատ կարևոր իրադարձություն է ամբողջ երկրի և երկարաժամկետ հեռանկարում մեր երկրի անվտանգության համար», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Մայիսի 12-ին ՌԴ նախագահին զեկուցել էին, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Պուտինը հայտարարել էր, որ «Սարմատ»-ն աշխարհի ամենահզոր հրթիռային համալիրն է, որի հզորությունը չորս անգամ գերազանցում է արևմտյան ցանկացած համարժեք համալիրի հզորությանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով