Իրանցի դերասանուհին՝ Մակրոնների ընտանիքի միջով անցած «սև կատուն»․ բացահայտվել է Մակրոնին հասցված ապտակի հնարավոր պատճառը

Paris Match ամսագրի լրագրող Ֆլորիան Տարդիֆը, որը հետևում է Մակրոնների ընտանիքին 2017 թվականից, պնդում է, որ բացահայտել է Բրիջիտ Մակրոնի՝ ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հասցված հայտնի ապտակի պատճառը․ գրում է Daily Mail-ը։ Ֆրանսիայի առաջին տիկինն ապտակել է ամուսնուն այն բանից հետո, երբ նրա հեռախոսի էկրանին տեսել է իրանցի դերասանուհուց ուղարկված հաղորդագրություն․ ասվում է ֆրանսիացի լրագրող Տարդիֆի նոր՝ «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքում։ Անցյալ տարվա մայիսին տարածված և մեծ աղմուկ հանած տեսանյութում Վիետնամում ինքնաթիռից իջնելիս Ֆրանսիայի առաջին տիկինն ապտակում է ամուսնուն։ Այն ժամանակ Մակրոնն ասել էր, որ միջադեպը լուրջ բան չէ, և որ նա պարզապես վիճում էր, կամ, ավելի ճիշտ, կատակում կնոջ հետ։ Տարդիֆի՝ այսօր վաճառքի հանված գիրքը, սակայն, լիովին այլ պատկեր է ներկայացնում։ «Այդ ժամանակ Բրիջիտ Մակրոնը տեսել էր մի հայտնի անձից՝ իրանցի դերասանուհուց, ստացված հաղորդագրություն», – RTL ռադիոյի եթերում ասել է Տարդիֆը։ Նա պնդում է, որ Էմանուել Մակրոնը «մի քանի ամիս» պահպանել է «պլատոնական» հարաբերություններ հռչակավոր աստղի հետ, սակայն նրան գրել է չափից ավելի մտերմիկ հաղորդագրություններ, օրինակ՝ «Կարծում եմ՝ դու շատ գեղեցիկ ես»։ «Այս մասին ինձ հայտնել են նրա (Մակրոնին – խմբ․) մերձավոր շրջապատից մարդիկ», – ասել է Տարդիֆը՝ պնդելով, որ ստուգել է այս տեղեկությունը, և որ իր գրքում ներկայացված ամեն ինչ հիմնված է փաստերի վրա։ Բրիջիտ Մակրոնի ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը, թե միջադեպը կապված է իրանցի դերասանուհու հետ՝ ընդգծելով, որ առաջին տիկինը երբեք չի ստուգում ամուսնու հեռախոսը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով