Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» հատուկ գործողությունների ուժերի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողները, հաղորդում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Տրոյական հետքեր- 2026» զորավարժություններն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և զուգահեռաբար Վրաստանում՝ «Սևծովյան դարպասներ – 2026» խորագրով։ Կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ»,- հաղորդում է նախարարությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով