Եթե հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 65 տոկոսը և ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարտված է։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կանխատեսում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը ՝ խոսելով առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքների և դրանց կարևորության թեմայի շուրջ։ Քաղաքական գործիչն ընդգծում է իր գլխավոր ուղերձն ընտրողին ու հանրությանը՝ սրանք սովորական ընտրություններ չեն իշխանության և ընդդիմության միջև, այս ընտրությունը Հայաստանի լինել-չլինելու մասին է, ինչպես ինքն է ձևակերպում՝ հունիսի 7-ի քվեարկությունը ընտրություն է Հայաստանի և թուրքական «Էրմենիստանի» միջև։ «Իսկապես մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք այդ օրը ընտրում. մի քաղաքական ուժ, որը մի կողմնորոշում ունի, թե՞ մյուս քաղաքական ուժին, որը մեկ այլ կողմնորոշում ունի։ Սակայն հարցի էությունը դրանից ավելի բարձր է՝ մենք ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ ընտրում ենք «Էրմենիստան»։



