Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկները մեկնում են Ռուսաստանից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանը ներկայացրել է 2025 թվականի զբոսաշրջային տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ 2025-ին Թուրքիա մեկնածների ընդհանուր թիվը կազմել է 63.9 մլն։ Ամենաշատ զբոսաշրջիկ Թուրքիա ուղարկող երկրի առաջատար դիրքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Պաշտոնական տվյալներով՝ 2025-ին Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 6.9 միլիոն։ Նշվում է, որ նրանք հիմնականում նախընտրել են Միջերկրական ծովի ափամերձ հանգստավայրերը։ Ռուսաստանից հետո Թուրքիա ամենաշատ տուրիստներ ուղարկած երկիրը Գերմանիան է (6 մլն 750.000)։ Երրորդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը՝ (4մլն 270.000)։ Նշվում է, որ այս երեք երկրները վճռորոշ դեր ունեն Թուրքիայի ընդհանուր զբոսաշրջային հոսքի ձևավորման մեջ։ Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության՝ նման ցուցանիշները վկայում են Թուրքիայի պատմական, մշակութային և բնական զբոսաշրջային ներուժի մասին, որը շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային մակարդակում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով