Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ ամերիկյան զենք տեղափոխվի Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի ռազմաբազաներ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։ «Այսուհետ մենք թույլ չենք տալու, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանում տեղակայված բազաներ»,- նրա խոսքերն է մեջբերել իրանական Press TV-ն։ Իրանի բանակի ներկայացուցիչը նշել է նաև, որ Հորմուզի արևմտյան հատվածը վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, արևելյան հատվածը՝ Իրանի բանակի կողմից, և՛ ԻՀՊԿ-ն, և՛ բանակը համակարգված են գործում։ «Այս համակարգված վերահսկողությունը, որը մեծացնում է տարածաշրջանում տիրող իրավիճակը Իրանի կողմից վերահսկելու հնարավորությունը, երկրին կրկնակի ավելի եկամուտ կբերի, քան նավթից է ստացվում»,- ասել է Աքրամինիան՝ վերահաստատելով Իրանի ղեկավարության կողմից բազմիցս հնչած գնահատականները Հորմուզի նեղուցի վերահսկողության և դրանից սպասվող եկամտի վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով