Վաղը` մայիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Գավաթի համար կպայքարեն «Նոան» և «Ուրարտուն»։ Հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը։ Մրցավարը Էրիկ Լամբրեխտսն է, նրա օգնականներն են Մաթիաս Հիլարտն ու Ջոկ Դե Վեիրդտը։ 41-ամյա մրցավարը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցիել է սպասարկել Չեմպիոնների լիգայի չորս և Եվրոպա լիգայի երեք հանդիպում։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։



