։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի հայտարարության մեջ։ «UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 38 ծովային մղոն (70 կմ – խմբ. ՏԱՍՍ) դեպի հյուսիս-արևելք։ Ընկերության անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավը զավթվել է չարտոնված անձանց կողմից խարսխակայանի ժամանակ և ներկայումս ուղևորվում է դեպի Իրանի տարածքային ջրեր»,- նշվում է ծանուցման մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կատարվում է քննություն։



