Ուկրաինայի ԱԳ նախարարը հորդորել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին ստիպել Ռուսաստանին դադարեցնելու պատերազմը

Պեկինում Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպման համատեքստում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ այդ երկրները կարող են ճնշել Ռուսաստանին՝ վերջ տալու ուկրաինական պատերազմին։ Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Կիևի վրա ռուսական հարձակումներին, որի հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի շենք, կա զոհ և վիրավորներ։ «Հենց այն պահին, երբ ամենահզոր երկրների առաջնորդները հանդիպում են Պեկինում և աշխարհն ունի խաղաղության, կանխատեսելիության և համագործակցության հույս, Պուտինը հարյուրավոր դրոններ, հրթիռներ է արձակում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նման կարևոր գագաթնաժողովի ժամանակ այս բարբարոսական հարձակումը ցույց է տալիս, որ ռուսական ռեժիմը համաշխարհային սպառնալիք է միջազգային անվտանգությանը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակումն անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկարաձգելու իշխանությունը Ռուսաստանում և որ միայն ճնշումը Մոսկվայի վրա կկանգնեցնի նրան։ «Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարներն ունեն բավարար լծակներ Մոսկվայի վրա՝ կոչ անելու Պուտինին վերջապես վերջ տալու պատերազմից։ Եվ դա կլինի մեծագույն դրական զարգացումը»,- գրել է նախարար Սիբիհան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով