Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին

Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։ Tert.am-ը ներկայացնում է նախագահ Մակրոնին հասցեագրված ուղերձի հայերեն թարգմանությունը, որտեղ Մինասյանը մանրամասն անդրադարձել է արցախահայության խնդիրներին, Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու բռնաճնշումներին։ Դիմեվելով. Ֆրանսիայի նախագահին՝ Միքայել Մինասյանը գրել է. «Օրեր առաջ Դուք հյուրընկալվել էիք իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ Ձեզ դիմավորեցին հայ ժողովրդին բնորոշ ջերմությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը դարերի պատմություն ու արժեքային խորը արմատներ ունի, սակայն թույլ տվեք արձանագրել մի պարզ ճշմարտություն. ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք։ Ձեր այցը ոչ թե դաշնակից ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ բացահայտ ու կոշտ քաղաքական քարոզչություն՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Գործող իշխանությանը սիրաշահելու Ձեր մոլուցքն այնքան անհաղթահարելի էր, որ Դուք դիմեցիք նույնիսկ կեղծիքից՝ պնդելով, թե մինչև 2018 թվականը նմանօրինակ այցեր Հայաստան չեն եղել։ Մինչդեռ Ձեզ նախորդած բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են մեր երկրում՝ արժանանալով ժողովրդական մեծագույն հարգանքի ու նույնքան ջերմ ընդունելության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով