Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Վոլոդյա Սամվելի Մուրադյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում: Աշխատանքային գործունեություն 2024-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2017-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ, 2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, 2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։ 2009-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։ Կրթություն 2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա:


