Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի անցման համար, եթե դրանք համագործակցեն Իրանի ռազմածովային ուժերի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բայց դրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ», – ասել է նա Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:



