Տատյանա Մոսկալկովան լքել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը

Տատյանա Մոսկալկովան լքել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Նա 10 տարի գլխավորել է այս կարևոր իրավապաշտպան ինստիտուտը: Եվ մենք երախտագիտության խոսքեր ենք հայտնում նրան. շատ բան է արվել, որպեսզի հենց մարդը կանգնած լինի այս ինստիտուտի հիմքում»,-նշել է Վոլոդինը Պետդումայի լիագումար նիստի ժամանակ: ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովայի լիազորություններն ավարտվել են 2026 թվականի ապրիլին, սակայն կշարունակվեն մինչև նոր օմբուդսմենի նշանակումը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո Մոսկալկովան հետագա աշխատանքի վերաբերյալ առաջարկներ կստանա, սակայն Կրեմլում դրանք նախապես չեն հանրայնացնի: ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է Պետական դումայի կողմից: ՌԴ օրենսդրության համաձայն՝ նույն անձը չի կարող մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5785

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով