Քննարկվել է ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացումը

Կայացել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյով ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ Սերգեյ Շկլյաև ի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային համագործակցության հարցերը, այդ թվում՝ մաքսային վարչարարության թվայնացման համատեղ նախագծերի իրականացումը։ Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացման թեմային, մասնավորապես՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագրի իրականացմանը, նավիգացիոն կնիքների կիրառմանը, անցակետերի կահավորման և տեխնիկական հագեցվածության միասնական պահանջների սահմանմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5775

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով