Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներ են վիրավորվել

Զապորոժիեի ԱԷԿ-ի երկու աշխատակիցներ վիրավորվել են կայանից հարյուր մետր հեռավորության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարձակման ժամանակ, հայտնել են ատոմակայանից։ «Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքի վրա, կայանի պարագծից մոտ 100 մետր հեռավորության վրա վիրավորվել են երկու աշխատակիցներ, որոնք մեքենայով տեղաշարժվում էին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս», — նշված է կայանի Telegram-ալիքում։ ԱԷԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժմաս, որտեղ նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Նրանց վիճակը հստակեցվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով