Մակրոնը ստում է… Նրա արածը Արցախն Ադրբեջանին տալն էր… Էդ Դուք եք գալո՞ւ՝ Հայաստանի սահմանները պահեք… Սյունիքը մեր Հորմո՛ւզն է. Հարությունյան

Սյունիքը մեր Հորմուզն է, և այն որևէ մեկի անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ թողնելն անթույլատրելի է։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ (1992-93 թթ.) Խոսրով Հարությունյանը ՝ խոսելով Հայաստանի շուրջ տարածաշրջանային գործընթացների մասին։ «Արտաքին սպառնալիքները չեզոքացնելու գլխավոր ռեսուրսը մեր աշխարհագրական դիրքն է՝ այն աշխարհաքաղաքական ներուժի վերածելու առումով։ Եթե դու աշխարհագրական դիրքը չես դարձնում աշխարհաքաղաքական ներուժ, այսինքն՝ չես փորձում աշխարհագրական դիրքն օգտագործելով՝ հայտնվել միջազգային կարևորության այնպիսի մեգանախագծերի մեջ, որի արդյունքում քո անվտանգությամբ մեգանախագծերի կարևոր դերակատարներն են դառնում շահագրգռված՝ իրենց իսկ նպատակներից ելնելով, ապա քո աշխարհագրական դիրքը ոչինչ չի տալիս քեզ։ Այդ տեսանկյունից Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին միացնելը, հետագայում նաև Իգդիրով դեպի Կարս դուրս գալը Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ասեմ ավելին՝ Սյունիքը մեզ համար նույն «Հորմուզն» է. ինչ նշանակություն Հորմուզն ունի Իրանի համար, Սյունիքն էլ մեր «Հորմուզն» է, և այն որևէ մեկին անմիջական կամ անուղղակի, կարճաժամկետ, երկարաժամկետ վերահսկողության տակ թողնելն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով