Վրացական «Բզիկեբի» խումբը չհասավ Եվրատեսիլ 2026-ի եզրափակիչ

Վրացական «Բզիկեբի» խմբին չի հաջողվել անցնել Եվրատեսիլ 2026-ի եզրափակիչ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 18 տարի անց Եվրատեսիլի բեմ վերադարձած խումբը կիսաեզրափակչում կատարել է On Replay մրցութային երգը։ Եվրատեսիլ 2026-ի առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունեցել 15 երկրների ներկայացուցիչներ։ Դրանցից եզրափակիչ անցել են 10 երկիր՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան և Լեհաստանը։ Եզրափակչից դուրս են մնացել Վրաստանը, Էստոնիան, Չեռնոգորիան, Պորտուգալիան և Սան Մարինոն։ Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։ Այս տարվա 70-րդ Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով