Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի շրջանակում բոլոր արտոնությունները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը փորձում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության դաշտ, ինչի հետևանքով Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միությունում ունեցած բոլոր արտոնությունները։ «Մենք Հայաստանի հետ ունենք սերտ, դաշնակցային հարաբերություններ։ Սակայն այդ հարաբերությունները միաժամանակ նաև բարդ են։ Հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանին՝ հետևելով ԱՊՀ որոշ այլ անդամների օրինակին, և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը իր ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերների հետ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Լավրովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով