Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվներում ստորջրյա քարանձավների ուսումնասիրության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Դժբախտ պատահարի հետևանքով Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվների Վաավու ատոլում սուզվելու ժամանակ։ Հաղորդվում է, որ սուզորդները մահացել են 50 մետր խորության վրա քարանձավի հետազոտության փորձի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես հաղորդել է AFP-ն, զոհվածների թվում են ջրասուզման հրահանգիչը՝ ծովային կենսաբանության պրոֆեսորը, նրա դուստրը և երկու երիտասարդ հետազոտողներ Ջենովայի համալսարանից:



