Ուկրաինացիների գլխավոր թշնամին Ռուսաստանը չէ, այլ ազգայնական փոքրամասնությունը, որը զավթել է իշխանությունը Կիևում և երկիրը դարձրել Արևմուտքի խամաճիկ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինացիների գլխավոր թշնամին Ռուսաստանը կամ ռուսները չեն, այլ ազգայնական փոքրամասնությունը, որը զավթել է իշխանությունը Կիևում՝ երկիրը վերածելով Արևմուտքի խամաճիկի և գցելով կոռուպցիայի ու նեոնացիզմի անդունդը»,- գրել է Զախարովան Արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։



