Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։ Կեսգիշերից սկսած՝ (ժամը 24։00-ից) երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16։00-ից սկսած՝ Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։ Հայաստանում 2016 թվականից մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր։



