Օնի՛կ Գասպարյան, ի՞նչ փակ քննարկում, հլը մի հատ բաց ասա, Օհանյանը քեզ ու Նիկոլ Անհողին մեղադրեց դավաճանության մեջ. Գագիկ Համբարյան

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ կառուցված է ատելության, հասարակության պառակտման, կեղծիքի և ստի վրա։ Նիկոլ Փաշինյանը խաբում է հասարակությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա քարոզարշավը, իբր թե տեղերում աջակիցներ ունենալը՝ 95 տոկոսով բեմականացված է։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՝ խոսելով իշխող և ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզարշավի թեմայի շուրջ։ Քաղաքագետն ընդգծում է, որ Փաշինյանի քարոզարշավի թիվ 1 բրենդը՝ իր քարոզած «խաղաղությունը», իրականում գոյություն չունի։ «Մեկը չկա՝ հարցնի, թե ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ինքը սիրում է, չէ՞, խոսել «կադաստրի վկայական» ունենալ-չունենալուց։ Ասում է. «Հայաստանը կադաստրի վկայական չունի»։ Հիմա ես հարց եմ տալիս՝ Նիկոլի խաղաղությանը հավատացողները մի հատ հարցրե՞լ են՝ էդ խաղաղության «ծննդյան վկայականն» ունե՞ս։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը պատերազմների վերջնարդյունքը լուծվում է մեկ տարբերակով՝ խաղաղության պայմանագրով։ Հիմա հարց՝ մենք ունե՞նք այդ պայմանագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով