Ուզում եմ տեսնել ուժեղագույնի հաղթանակը. Մովսիսյանը՝ ՌԴ Գավաթի եզրափակչի մասին

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսվել է Ռուսաստանի Գավաթի եզրափակչի վերաբերյալ իր սպասելիքներով։ Վճռորոշ խաղում, որը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, տիտղոսի համար կպայքարեն հայ հարձակվողի նախկին թիմերը։ ​«Ես հավասարապես սիրում եմ երկու ակումբներն էլ և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում։ Գիտեմ, որ «Կրասնոդարը» պարտվել է նախորդ եզրափակչում, բայց այս անգամ պարզապես ցանկանում եմ գեղեցիկ ֆուտբոլ վայելել և տեսնել ուժեղագույնի հաղթանակը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։ ​Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարն» այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը»՝ չորրորդ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկու թիմերն էլ պահպանում են մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը ևս մեկ աստիճանով բարելավելու տեսական հնարավորությունները։ ​Ավելի վաղ Յուրա Մովսիսյանն անդրադարձել էր նաև այն հարցին, թե որ թիմն էր առավել արժանի նվաճելու ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով