«Ռեալ»-ը հայտարարել է Կարվախալի հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։ 34-ամյա եզրային պաշտպանի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ ««Ռեալը» Դանի Կարվախալին և նրա ընտանիքին ամենայն բարիք է մաղթում նրա կյանքի նոր փուլում»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 34-ամյա Կարվախալը «Ռեալի» համակարգում է հայտնվել 2002 թվականին. 10 տարի նա հանդես է եկել պատանեկան թիմերում և 13 մրցաշրջան՝ գլխավոր թիմում։ Իսպանացի պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 450 հանդիպում, դարձել 14 գոլի հեղինակ և նվաճել 27 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 գավաթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով