Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես լեզվի կամ վարքագծի խնդիր չի համարվում։ Այն դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության, հոգևոր խավարի արտահայտություն։ «Ավետարանում Տեր Հիսուս ասում է․ «Բերանը սրտի մեջ եղածից է խոսում» (Մատթ. 12։34)։ Այսինքն՝ լեզուն բացահայտում է մարդու ներաշխարհը։ Երբ սիրտը լցված է ատելությամբ, զայրույթով, վիրավորանքով, հպարտությամբ կամ ներքին քաոսով, դա արտահայտվում է խոսքի միջոցով։ Հայ եկեղեցական և հայրաբանական մտածողության մեջ նման վիճակի պատճառ կարող են լինել՝ Աստծո ներկայության զգացման կորուստ, ներքին չբուժված ցավ, հպարտություն և ինքնասիրություն, մշտական բարկություն, հոգևոր դատարկություն, մեղքի սովորություն, անզուսպ լեզու, վատ միջավայր, աղոթական կյանքի բացակայություն։ Սուրբ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ լեզուն սրտի հայելին է․ եթե



