«Արսենալը» 22 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Բորնմուտը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1-1): Տանտերերի կազմում 39-րդ րոպեին հաշիվը բացեց Էլի Ժունիոր Կրուպին, իսկ հյուրերը պարտությունից խուսափեցին միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+5-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էռլինգ Հալանդը: Չնայած այս գոլին, գրանցված ոչ-ոքին վճռորոշ եղավ չեմպիոնական մրցավազքում. «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 78 միավոր և կորցրեց տիտղոսը պաշտպանելու տեսական հնարավորությունը: Արդյունքում, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորող Լոնդոնի «Արսենալն» անհասանելի դարձավ հետապնդողների համար և 22 տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով