«Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը». Բագրատ Սրբազանի նամակը՝ Արփինե Սողոյանին

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր. «Սիրելի՛ տիկին Արփինե, Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար: Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը: Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը: Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով: Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար: Աստված օրհնի ու պահպանի Ձեզ: Սիրով և աղոթքով` Բագրատ արք. Գալստանյան Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով