Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթողն անգլիական «Աստոն Վիլա» ֆուտբոլային ակումբն է: Ստամբուլում կայացած եզրափակչում միմյանց հետ մրցեցին գերմանական «Ֆրայբուրգ»-ն ու անգլիական «Աստոն Վիլա»-ն: Անգլիական թիմին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Յուրի Տիլեմանսը, Էմիլիանո Բուենդիան, Մորգան Ռոջերսը: Պատմության մեջ առաջին անգամ «Աստոն Վիլա»-ն դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր։



