«Ռեալ Սոսյեդադ»-ից արձագանքել են Զախարյանի հնարավոր վաճառքի մասին լուրերին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ից պաշտոնապես մեկնաբանել են թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության շուրջ շրջանառվող լուրերը։ ​Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը պատրաստ է 14 միլիոն եվրոյի դիմաց վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Սակայն ակումբից հերքել են այս տեղեկությունը։ ​«Դրանք ընդամենը ասեկոսեներ են»,- ի պատասխան «Матч ТВ»-ի հարցման՝ հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։ ​Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսիեդադը» Զախարյանին ձեռք է բերել 2023 թվականին՝ Մոսկվայի «Դինամոյին» նրա տրանսֆերի դիմաց վճարելով 13 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժքմկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով