Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

> —> Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպած քննարկմանը՝ նվիրված Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծությանը «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Լանզարոտեի կոմիտեի առաջարկությունների համատեքստում։ Նախարարի տեղակալը կարևորել է HELP դասընթացների միջոցով մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև ողջունել է Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծության իրականացումը և ընդգծել, որ ներկայացված առաջարկությունները կարող են կարևոր դեր ունենալ ոլորտային օրենսդրության և գործնական կառուցակարգերի կատարելագործման հարցում։ Աննա Կարապետյանը անդրադարձ է կատարել նաև արդարադատության նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Մասնավորապես՝ խոսելով «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի և Լանզարոտեի կոմիտեի հանձնարարականների կատարմանը՝ Նախարարի տեղակալը ներկայացրել է Բարնահուս մոդելի ներդրմանը, քրեական օրենսդրության լավարկմանը և հանցակազմերի վերանայմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև երեխաների որդեգրման, միջազգային առևանգման գործերով կարգավորումների մշակմանը։ —>

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով