Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով սպառնալիք էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն այս տեսանյութին չուշացավ, նախընտրական քարոզարշավի ժամանակ նա էլ հայտարարեց, թե կգտնի այդ անձանց և «կչոքացնի» ու «կկզացնի»։ «Էդ մասկեքը հատ-հատ քցելու եմ ու հատ-հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղերը, չոքցնելու եմ ձեզ»,- Երևանում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը վստահ է՝ որևէ արցախցի չէր կարող նման «շոու» կազմակերպել։ «Այս տեսանյութը մի քանի անգամ դիտել եմ, այնտեղ բառեր, տառեր կան, որ Արցախի բարբառին նման չեն, տպավորություն եմ ստացել, որ ուղղակի կեղծ տեսանյութ են պատրաստել,



