ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Fox News-ը։ Ավելի ուշ Գաբարդը հաստատել է տեղեկությունը՝ X սոցիալական հարթակում հրապարակելով հրաժարականի մասին հայտարարություն։ «Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ամերիկյան ժողովրդին՝ որպես Ազգային հետախուզության տնօրեն»,- գրել է Գաբարդը։ Իր հայտարարության մեջ Գաբարդը նշել է, որ իր ամուսնու մոտ ախտորոշվել է «ոսկրային քաղցկեղի չափազանց հազվագյուտ տեսակ»։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է թողնել պաշտոնը՝ ամուսնուն աջակցելու նպատակով։ Գաբարդը վարչակազմը կլքի հունիսի 30-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով