Ինֆորմացիոն հոսքերի ու արագ տեմպի աշխարհում մարդիկ հաճախ բախվում են սոցիալիզացիայի խնդիրների, որոնց լուծման համար շարունակվում է տարբեր բանաձևերի փնտրտուքը. բանաձևերից մեկը, որը գտել են մասնագետները, արտթերապիան է, որն աջակցում է անձի ինքնաբացահայտմանն ու ինքնարտահայտմանը։ Արտ-թերապիայի «Ձնծաղիկ» կենտրոնի հիմնադիր, նախադպրոցական մանկավարժ, հոգեբան Քրիստինե Բա բ այանը 168 ․ am -ի հետ զրույցում նշեց․ «Այսօր ամեն ինչ շատ արագ է փոխվում, և երբեմն պարզապես չենք հասցնում ժամանակին համընթաց շարժվել, սակայն արտ-թերապիան օգնում է դանդաղել և ապրել այստեղ ու հիմա։ Նկարչության, կոլաժի կամ բազմաթիվ այլ մեթոդների միջոցով թե՛ երեխան, թե՛ մեծահասակը կարող են արտահայտել իրենց հույզերը, ապրումները և ներքին կոնֆլիկտները։ Արտ-թերապիան օգնում է ավելի լավ հասկանալ ինքն իրեն, նվազեցնել հուզական լարվածությունը և բարձրացնել ինքնագնահատականը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն է ունենում սոցիալականացման վրա»։ Հոգեբան-արտթերապիստը նշում է, որ հատկապես երեխաների հետ աշխատելու ընթացքում նկատել է, որ հենց ստեղծագործական աշխատանքի պահին երեխաները սկսում են թուլանալ և բացվել։



