Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կատարած հրապարակմանը: Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել է գերմանական ակումբի պաշտոնական էջի տեղադրած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է Գերմանիայի առաջնությունում իր մասնակցությամբ խաղային դրվագներից մեկը: ​Բուն տեսանյութը համատեղ հրապարակվել է «Բորուսիայի» և Բունդեսլիգայի ինստագրամյան էջերի կողմից։ Կարճ հոլովակում ներկայացված են հայ կիսապաշտպանի ուշագրավ գործողությունները խաղադաշտում։ ​Տեսանյութին կից գերմանական ակումբի մամուլի ծառայությունը կատարել է «Մաքուր տեխնիկա» գրառումը՝ հատուկ նշելով ֆուտբոլիստի պաշտոնական էջը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով