Ռուբիոն դատապարտել է «Հեզբոլլահ»-ի կոչերը՝  չհնազանդվելու Լիբանանի կառավարությանը

Միացյալ Նահանգները դատապարտել է շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության կոչերը՝ հակազդելու Լիբանանի կառավարությանը և Բեյրութին հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանն ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է «Հեզբոլլահ»-ի անխոհեմ կոչը՝ տապալելու Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը…. ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը՝ երկրի նկատմամբ վերահսկողության վերականգման և իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում», – ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում: Պետքարտուղարը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի վերաինտեգրման գործընթացի խոչընդոտման և Իսրայելի դեմ էսկալացիայի համար, ինչպես նաև զսպվածության կոչ է արել շարժմանը: Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել էր վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը՝ նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին՝ այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո: «Ժողովուրդն իրավունք ունի փողոց դուրս գալ և տապալել այդ կառավարությունը», – ասել էր նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6156

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով