Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա, մասնավորապես, մատնանշել է հայկական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի ռուսական գազի «բավականին գրավիչ»՝ ավելի քան արտոնյալ գին։ «Դա իսկապես այդպես է՝ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար և հատկապես՝ մեր մերձավոր դաշնակիցներին ու գործընկերներին»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ նման «ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ խոսքը, իհարկե, Եվրամիության մասին է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6157

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով