«Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի

Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։ Մասնագետը հեռացվում է պաշտոնից այն բանից հետո, երբ առաջնության վերջին տուրում «ռոսոներիները» բաց թողեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ մրցաշրջանն ավարտելով 5-րդ հորիզոնականում: ​Սակայն միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել ոչ միայն գլխավոր մարզչին։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեգրիի հետ միասին պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն, գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։ Իտալիայի առաջնության վերջին տուրի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ռոման» ու «Կոմոն»՝ միանալով «Ինտերին» և «Նապոլիին»։ Այսպիսով՝ «Միլանն» ու «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում կմնան առանց եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով