Դատավորնե՛ր, մասնակցեք ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը. Դատավորների միության կոչը

«Դատավորների միության հարգելի՛ անդամներ, 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է։ Ուստի, կոչ եմ անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով: Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան»: Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6151

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով