Ռուսաստանը 4-րդն է ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում

Ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրության և վերլուծության ոլորտում մասնագիտացած «World Population Review» անկախ կազմակերպության տվյալներին։ 2025 թվականի վարկանիշի համաձայն («Reddit» կայքում տրված ձայների հիման)` ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Կոլումբիան, որին հաջորդում են Լեհաստանն ու Հունաստանը: Վարկանիշի չորրորդ տեղում Ռուսաստանն է։ «Թեև Ռուսաստանում եղանակը երբեմն կարող է ցուրտ և անողոք լինել, բայց գեղեցկությունը կարող է շատ բաներ հալեցնել, և ռուս կանայք մշտապես ցուցադրում են ջերմություն, որը հեշտությամբ հաղթահարում է կոշտ կլիմայական պայմանները», – նշվում է կազմակերպության կայքում։ «World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի հարցումներին կամ վիճակագրական տվյալներին, օրինակ` երկրների բնակիչները որքան գումար են ծախսում կոսմետիկ միջոցների համար կամ որքան հաճախ են դիմում պլաստիկ վիրահատությունների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով