Քրիստոսի Խաչելությունը

«Էլի, Էլի, Լամա սաբաքթանի», այսինքն է. «Աստուած Իմ, Աստուած Իմ, ընդէ՞ր թողեր զիս» (Մտթ. 27:46): Հիսուսի թշնամիները այլևս հասել էին իրենց նպատակին, կառափնատեղում, մի մեծ խաչի վրա, գամել էին Նրա անմեղ մարմինը՝ Նրա երկու սուրբ ձեռքերից և անբիծ ոտքերից: Նրա երկու կողմերում Բարաբբա ավազակի երկու ընկերներին էլ էին խաչը հանել: Հիրավի վերջին վայրկյաններն էին, օրհասական էր, սակայն ավա՜ղ, Հիսուսի մոտ մի բարի մարդ չկար, որ Նրա երեսից հոսող քրիտինքը մաքրեր, և սիրտը սփոփեր: Այնտեղ ոչ ոք ո՛չ բարեկամություն և ո՛չ էլ սեր հայտնեց: Ընդհակառակը՝ Նրա շուրջը հայհոյանքի և չարախոսության ձայներ էին լսվում: Քահանայապետերը՝ դպիրների և ծերերի հետ միաբանված, իրենց պաշտոնից և դիրքից չքաշվելով, նույնիսկ չամաչելով իրենց ծերության ալեհերությունից ու խորշոմներից, խաժամուժի հետ ասում էին. «Ուրիշներին փրկեց, Իրեն չի կարողանում փրկել, եթե Իսրայելի Թագավորն է թող այժմ իջնի խաչից և կհավատանք Նրան». բնական է, որ եթե մեծամեծերն այս ընթացքի մեջ էին, ապա ինչե՜ր չէին անի և ասի անզուսպ, լկտի ու անպարկեշտ ստորադասները: Քրիստոս այս խեղկատակության ժամանակ բոլորովին լուռ մնաց, միայն հևում և հեկեկում էր, արյունն արագորեն հոսում էր Նրա ձեռքերից և ոտքերից, սոսկալի կսկիծներ և ջղային պրկումներ էին առաջանում: Այս սոսկալի վայրկյաններին Նա կարող էր անեծքներ տեղալ, կարող էր թշնամիների վրա երկնքից հուր իջեցնել և Իր հրեշտակներով նրանց սատկացնել, սակայն Հիսուս օրհնությունից բացի այլ բան չասաց և չարեց:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով