Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ՝ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթել է բոլոր խաղերում: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստուհի։ Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր: 6-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:



