«Փաշինյանին հիշեցրի, որ ՀՀ սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվելով սպանվել հայ կանայք». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրի, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ (Սև լիճ), խոշտանգվել և դաժանաբար սպանվել են հայ կանայք (Գայանե և Անուշ)։ Հետաքրքրվեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել` աջակցելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական և քաղաքական էլիտային։ Նրա պատասխանը ստորև»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով