Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրականապես համաձայն չէ այն շրջանառվող կարծիքների հետ, թե թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը ֆուտբոլային դաշտում անհամատեղելի են։ Իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում «արքայական ակումբի» նախագահը մեկնաբանել է ֆուտբոլիստների շուրջ ստեղծված իրավիճակը. – Ի՞նչ եք մտածում, երբ լսում եք, որ Վինիսիուսն ու Մբապեն անհամատեղելի են։ – Որ դա կատարյալ անհեթեթություն է։ Նրանք երկուսն էլ լավագույնն են աշխարհում։ Վինիսիուսը մեզ համար Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է նվաճել։ Բայց պետք չէ գոռոզանալ։ Այն միտքը, թե Չեմպիոնների լիգան կարելի է հաղթել ամեն տարի, պարզապես ծիծաղելի է։ Ոչ ոք երբեք չի հաղթել այն 10 տարում վեց անգամ, – նշել է Պերեսը։ Հավելենք, որ ավելի վաղ El Mundo պարբերականը տեղեկություն էր



