Ալեքսիս Օհանյանի կինը մի քանի տարվա ընդմիջումից հետո վերսկսել է թենիսիստի կարիերան

Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի` X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։ Ամերիկուհին նույնպես տեսանյութ է հրապարակել X–ի իր էջում և կից գրել. «Լավ լուրերն արագ են տարածվում»։ 44-ամյա Ուիլյամսը չէր հայտարարել կարիերան ավարտելու մասին, սակայն նրան հանել էին դոպինգ-թեստավորման փուլից, 2025 թվականի դեկտեմբերին նա վերադարձել էր։ Այդ ժամանակ Ուիլյամսը հայտնել էր, որ չի ծրագրում վերադառնալ։ Վերջին անգամ նա հանդես է եկել 2022 թվականին US Open-ում։ Սերենա Ուիլյամսը մենախաղում եռակի Մեծ սաղավարտի տիտղոսակիր է, ամերիկուհին մեկ ոսկե մեդալ ունի օլիմպիական խաղերի մենախաղում, 3-ը` զուգախաղում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով