Տեր հայր, կասեք՝ ի՞նչ դեր ունի կնքահայրը

Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան «Սուրբ Մկրտությունը հոգևոր ծնունդ է, որը տեղի է ունենում եկեղեցու արգանդից՝ Սուրբ Ավազանից: Կնքահայրը Հայ Եկեղեցում համարվում է հոգևոր հայր: Լույս աշխարհ բերող ծնողը պատասխանատվություն է կրում իր զավակի դաստիարակության համար, որ արժանի զավակ լինի: Հոգևոր հայրը պատասխանատվություն է կրում Աստծո առջև, որպեսզի մկրտվողը ճշմարիտ քրիստոնյա դաստիարակվի: Կնքահայրերը ֆիզիկական ծնողներին հավասար անձնավորություններ են: Մկրտության ժամանակ կնքահայրը ստանձնում է իր սանիկի հոգևոր դաստիարակությունը, որ նա ամրապնդվի աստվածճանաչողության ճանապարհի մեջ: Հոգևոր հայրը կապող կամուրջն է եկեղեցու ու ընտանիքի և պետք է մշտապես առաջնորդողը լինի դեպի Աստված: Կնքահայր չեն կարող լինել անչափահասները, այլադավանները, ընտանիքի անդամներից հայրը, պապը, եղբայրը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով