Իրանը դեռևս աշխատում է հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի իր տեքստի վրա: Այս հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Իրանի վերջնական տեքստը դեռևս քննարկվում է Թեհրանում, պատասխանը դեռ չի ուղարկվել ամերիկյան կողմին»,- ասված է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է համարում Իրանի հետ գործարքի կնքումը հաջորդ շաբաթվա ընթացքում։



